Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քիչ հա­վա­նա­կան է, որ Ի­րա­նը մոտ ա­պա­գա­յում թշ­նա­մուց դա­ժան վրեժ լու­ծի

Քիչ հա­վա­նա­կան է, որ Ի­րա­նը մոտ ա­պա­գա­յում թշ­նա­մուց դա­ժան վրեժ լու­ծի
14.01.2020 | 04:07
Հուն­վա­րի 3-ին Ի­րա­նի Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի (ԻՀՊԿ) «Ալ Քուդս» հա­տուկ նշա­նա­կու­թյան ստո­րա­բա­ժան­ման հրա­մա­նա­տար, գե­նե­րալ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նը, ըստ ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րի, ի­րա­կա­նաց­վել է Բաղ­դա­դի օ­դա­նա­վա­կա­յա­նի մոտ ի­րա­նա-ի­րա­քյան ավ­տո­շա­րա­սյան վրա ա­մե­րի­կյան ռազ­մա­կան ուղ­ղա­թի­ռից կամ ուղ­ղա­թիռ­նե­րից կա­տար­ված հր­թի­ռա­յին հար­ված­նե­րով: Սո­լեյ­մա­նին նոր է ժա­մա­նած ե­ղել Ի­րա­քի մայ­րա­քա­ղա­քի օ­դա­նա­վա­կա­յան, նրա­նից բա­ցի, սպան­վել են նաև ավ­տո­մե­քե­նա­նե­րի մեջ գտն­վող ան­ձան­ցից 11-ը, այդ թվում նաև` «Կա­թաիբ Հըզ­բոլ­լահ» աշ­խար­հա­զո­րա­յին խմ­բա­վոր­ման հրա­մա­նա­տար, հա­մաի­րա­քյան «Ալ-Հաշդ ալ-Շա­բի» աշ­խար­հա­զո­րի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ Ա­բու Մահ­դի ալ-Մա­հան­դի­սը (ի­րա­քյան շիա):
Շատ հա­կիրճ այն մա­սին, թե ով էր լե­գեն­դար գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին, ինչ կարևո­րու­թյուն ու­ներ Ի­րա­նի հա­մար: Անդ­րա­դառ­նա­լով Պա­ղես­տի­նում, Ի­րա­քում, Սի­րա­յում ու Լի­բա­նա­նում ԱՄՆ-ի պլան­նե­րը ձա­խո­ղե­լու գոր­ծում գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի ո­րո­շիչ դե­րա­կա­տա­րու­թյա­նը, Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան և ԻԻՀ գե­րա­գույն հոգևոր ա­ռաջ­նորդ ա­յա­թո­լա Ա­լի Խա­մե­նեին ա­սել է. «Լե­գեն­դար գե­նե­րալ նա­հա­տակ Սո­լեյ­մա­նին կանգ­նեց ա­մե­րի­կա­ցի­նե­րի փո­ղե­րով, կա­րո­ղու­թյուն­նե­րով և քա­ղա­քա­կան ազ­դե­ցու­թյամբ ձևա­վոր­ված բո­լոր պլան­նե­րի դի­մաց, դրանք բո­լո­րը չե­զո­քաց­րեց ու ձա­խող­ման մատ­նեց»:
ԱՄՆ-ն այս­պի­սով ան­խու­սա­փե­լի դարձ­րեց ոչ թե Ի­րա­նի ազ­դե­ցու­թյան ո­լոր­տում գտն­վող շիա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, այլ հենց Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան կող­մից ա­մե­րի­կյան թի­րախ­նե­րին հար­վա­ծե­լը, ին­չը և տե­ղի ու­նե­ցավ հուն­վա­րի լույս 8-ի գի­շե­րը: ԻՀՊԿ-ն հայ­տա­րա­րեց, որ սկ­սել է «Նա­հա­տակ Սո­լեյ­մա­նի» ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը: Ա­ռա­ջին փու­լում, Ի­րա­նի տե­ղա­կան ժա­մա­նա­կով ժա­մը 01:20-ից (Մոսկ­վա­յի ժա­մա­նա­կով 01:50) սկ­սած, «Եր­կիր-եր­կիր» դա­սի 15 բա­լիս­տիկ հր­թիռ է ար­ձա­կել Ի­րա­քի Ալ Ան­բար նա­հան­գում տե­ղա­կայ­ված Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի Այն-ալ-Ա­սադ ա­վիա­բա­զա­յի, ինչ­պես նաև ի­րա­քյան Քրդս­տա­նի մայ­րա­քա­ղաք Էր­բի­լի օ­դա­նա­վա­կա­յա­նում գտն­վող ա­մե­րի­կյան հե­նա­կե­տի վրա: Ի­րա­նի հր­թի­ռա­յին հար­ձակ­ման ա­ռա­ջին ա­լի­քին ո­րոշ ժա­մա­նակ անց հա­ջոր­դել է երկ­րոր­դը: Ընդ­հա­նուր առ­մամբ, ըստ ռու­սա­կան աղ­բյուր­նե­րի, ար­ձակ­վել է 22 բա­լիս­տիկ հր­թիռ: Դրանց մեծ մա­սը ե­ղել են կարծր վա­ռե­լի­քով աշ­խա­տող «Fateh-313» հր­թիռ­նե­րը (այլ աղ­բյուր­նե­րի հա­մա­ձայն` «Fateh-110»):
ԻՀՊԿ-ի ի­րա­կա­նաց­րած հար­ձակ­ման ար­դյունք­նե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյու­նը հա­կա­սա­կան է: ԱՄՆ-ի զին­ված ու­ժե­րի կենտ­րո­նա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան (CENTCOM) հա­ղորդ­ման հա­մա­ձայն, այդ 15 հր­թիռ­նե­րից 11-ն է հա­սել թի­րախ­նե­րին, ո­րոնք, սա­կայն, էա­կան վնաս չեն պատ­ճա­ռել, ա­մե­րի­կյան որևէ զին­ծա­ռա­յող չի զոհ­վել, քա­նի որ նրանց հա­ջող­վել է ժա­մա­նա­կին պատս­պար­վել: Ի­րա­քի անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը հղում կա­տա­րե­լով, CNN-ը հայտ­նել է, որ տու­ժել են մի քա­նի ի­րաք­ցի­ներ:
Ըստ ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րի, սպան­վել է ա­մե­րի­կյան ա­վե­լի քան 80 զին­ծա­ռա­յող, 200-ը վի­րա­վոր­վել են: ԻՀՊԿ պաշ­տո­նյա­նե­րից մե­կը «Ֆարս» լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյա­նը տված հար­ցազ­րույ­ցում հայտ­նել է, որ «Հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, ա­մե­րի­կյան ուղ­ղա­թիռ­ներն այս գոր­ծո­ղու­թյու­նից հե­տո վի­րա­վոր­նե­րին հե­ռաց­րել են Ի­րա­քի Ալ Ան­բար նա­հան­գի Այն-ալ-Ա­սադ ռազ­մա­բա­զա­յից»:
Հա­ղոր­դում­նե­րի հա­մա­ձայն, ա­մե­րի­կյան ու­ժե­րը վի­րա­վոր­նե­րին ու սպան­ված­նե­րին հնա­րա­վո­րինս շուտ դուրս են բե­րել ռազ­մա­բա­զա­յից, որ­պես­զի նրանց հս­տակ թի­վը հնա­րա­վոր չլի­նի պար­զել:
Հա­ղորդ­վում է նաև, որ պա­հա­կա­զո­րի ար­ձա­կած հրթռ­նե­րից ոչ մե­կը չի խոց­վել ԱՄՆ-ի ՀՕՊ հա­մա­կար­գե­րի կող­մից, բո­լոր հրթ­իռ­նե­րը հար­վա­ծել են նշա­նա­կե­տե­րին: Հղում կա­տա­րե­լով Ի­րա­քում գտն­վող ա­մե­րի­կյան աղ­բյու­րի հայ­տա­րա­րու­թյա­նը, ի­րա­նա­կան ԶԼՄ-նե­րը տե­ղե­կաց­րել են, որ ԻՀՊԿ-ի ի­րա­կա­նաց­րած հրթիռա­յին հար­ձակ­ման հետևան­քով ոչն­չաց­վել է Այն-ալ-Ա­սադ ռազ­մա­բա­զա­յի ռա­դա­րա­յին հա­մա­կար­գը:
Աղ­բյու­րը հա­վե­լել է. «Քա­նի որ ա­մե­րի­կյան ՀՕՊ հա­մա­կար­գե­րը չեն կա­րո­ղա­ցել ոչն­չաց­նել ի­րա­նա­կան հրթ­ռի­նե­րը, դրանց հա­ջող­վել է վնա­սել ռազ­մա­բա­զա­յի կարևոր են­թա­կա­ռուց­վածք­նե­րը»:
Դար­ձյալ ըստ ի­րա­նա­կան ԶԼՄ-նե­րի, հուն­վա­րի 8-ին մի իս­րա­յել­ցի լրագ­րող հայտ­նել է, որ 224 վի­րա­վոր ա­մե­րի­կա­ցի զին­ծա­ռա­յող­ներ տե­ղա­փոխ­վել են Թել Ա­վիվ՝ հա­մա­պա­տաս­խան բժշ­կա­կան օգ­նու­թյուն ստա­նա­լու նպա­տա­կով:
ԻՀՊԿ ա­վիա­տիե­զե­րա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տար, գե­նե­րալ Ա­միր Ա­լի Հա­ջի­զա­դեն, անդ­րա­դառ­նա­լով ա­մե­րի­կյան ռազ­մա­բա­զա­նե­րի դեմ ի­րա­կա­նաց­ված հր­թի­ռա­յին հար­ձակ­մա­նը, ա­սել է. «Չնա­յած գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի ա­րյու­նը շատ թանկ էր ա­մե­րի­կա­ցի­նե­րին տա­րա­ծաշր­ջա­նից վտա­րե­լու հա­մար, սա­կայն վեր­ջին գոր­ծո­ղու­թյունն այդ գոր­ծըն­թա­ցի սկիզբն է»:
Հա­ջի­զա­դեն հա­վե­լել է. «Հար­ձա­կու­մից ան­մի­ջա­պես հե­տո ա­մե­րի­կա­ցի­ներն առն­վազն 9 թռիչք են ի­րա­կա­նաց­րել՝ վի­րա­վոր­նե­րին Հոր­դա­նան տե­ղա­փո­խե­լու նպա­տա­կով: Իսկ վի­րա­վոր­նե­րի մի մասն էլ «Chinook» ուղ­ղա­թիռ­նե­րով տե­ղա­փոխ­վել է Բաղ­դա­դում գտն­վող ա­մե­րի­կյան հի­վան­դա­նոց»:
Վե­րոն­շյալ հար­ձակ­մամբ Ի­րա­նի նպա­տա­կը ԱՄՆ-ի դեմ պա­տե­րազմ սկ­սե­լը չի ե­ղել: Հուն­վա­րի 8-ի ե­րե­կո­յան ՄԱԿ-ում Ի­րա­նի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­ջիդ Թախթ Ռա­վան­չին ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ան­տո­նիո Գու­տե­րե­շի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, անդ­րա­դառ­նա­լով ԱՄՆ-ի ա­հա­բեկ­չա­կան քայ­լին ԻՀՊԿ-ի տված պա­տաս­խա­նին, ա­սել է. «Ի­րա­նը ձգ­տում է տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյուն հաս­տա­տել և պա­տե­րազ­մե­լու մտադ­րու­թյուն չու­նի»:
Ի­րա­նի նպա­տա­կը ե­ղել է ըն­դա­մե­նը վրեժ լու­ծե­լը, ա­վե­լի ճիշտ, աշ­խար­հին և, հատ­կա­պես, իր բնակ­չու­թյա­նը ցույց տա­լը, որ վրեժ լու­ծեց, այ­սինքն` հար­ձա­կու­մը ռազ­մա­կան նպա­տակ գրե­թե չի ու­նե­ցել, ու­նե­ցել է հիմ­նա­կա­նում քա­ղա­քա­կան նպա­տակ, ե­թե, ի­հար­կե, ճիշտ են հար­ձակ­ման հետևանք­նե­րի վե­րա­բե­րյալ ա­մե­րի­կյան տե­ղե­կու­թյուն­նե­րը: Այլ խն­դիր է` ար­դյոք կշա­րու­նակ­վե՞ն վրե­ժի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հե­տա­գա­յում` ու­նե­նա­լով ար­դեն ան­հա­մե­մատ լուրջ բնույթ, թե Ի­րա­նի վրի­ժա­ռու­թյունն ար­դեն կա­րե­լի է հա­մա­րել ա­վարտ­ված: Ի դեպ, ըստ մի­ջազ­գայ­նա­գետ, ֆեյս­բու­քյան օգ­տա­տեր Ան­նա Աբ­րա­հա­մյա­նի, «Քե­նիա­յում ԱՄՆ ռազ­մա­բա­զա­յի դեմ Ալ-Շա­հաբ շիա­կան ստո­րա­բա­ժան­ման հար­ձակ­ման ժա­մա­նակ զոհ­վել են եր­կու պայ­մա­նագ­րա­յին ծա­ռա­յող­ներ և գե­նե­րալ Սթիվեն Թաուն­սեն­դը, ին­չի մա­սին չեն բարձ­րա­ձայ­նում արևմտյան մամ­լո մի­ջոց­նե­րը:
Ի­րա­նա­կան և ա­րա­բա­կան աղ­բյուր­ներն այս ի­րա­դար­ձու­թյու­նը գնա­հա­տում են որ­պես «գե­նե­րալ` գե­նե­րա­լի դի­մաց» բա­նաձևի տրա­մա­բա­նու­թյամբ ի­րա­կա­նաց­ված, հա­տուկ թի­րա­խա­վոր­ված գոր­ծո­ղու­թյուն, ին­չը վկա­յում է, որ ի­րա­նա­մետ ու­ժերն աշ­խա­տում են մաք­սի­մալ կար­գա­պա­հու­թյամբ` ղե­կա­վար­վե­լով Թեհ­րա­նից»:
Ե­թե այս տե­ղե­կատ­վու­թյու­նը ճիշտ է, Ի­րա­նի վրի­ժա­ռու­թյու­նը մի­գու­ցե կա­րե­լի է հա­մա­րել ա­վարտ­ված: Ռազ­մա­կան փոր­ձա­գետ­ներն ու վեր­լու­ծա­բան­ներն ու­շադ­րու­թյուն են հրա­վի­րում այն հան­գա­ման­քին, որ Ի­րա­նը հր­թի­ռա­յին հար­ձա­կու­մը կա­տա­րել է գի­շե­րը, մինչ­դեռ ե­թե այն ցե­րե­կով կամ ե­րե­կո­յան կա­տա­րեր, ա­մե­րի­կյան զին­վո­րա­կան­նե­րին ա­վե­լի մեծ վնաս կպատ­ճա­ռեր թե մարդ­կա­յին, թե ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի կո­րուստ­նե­րի ա­ռու­մով, այ­սինքն` Ի­րանն ի սկզ­բա­նե չի ու­նե­ցել ԱՄՆ-ին լուրջ վնաս պատ­ճա­ռե­լու մտադ­րու­թյուն: Ռու­սա­կան փոր­ձա­գետ Ֆյո­դոր Լու­կյա­նովն Ի­րա­նի հր­թի­ռա­յին հար­ձա­կու­մը հա­մա­րել է ա­վե­լի շուտ խոր­հր­դան­շա­կան բնույթ ու­նե­ցող, ըստ նրա, ի­րա­նա­կան կող­մը չի ցան­կա­ցել ի­րա­կան վնաս պատ­ճա­ռել ԱՄՆ-ին, հար­վա­ծի նպա­տա­կը ե­ղել է ցու­ցադ­րա­կան:
Ըստ CNN հե­ռուս­տաա­լի­քի փոր­ձա­գետ­նե­րի, Ի­րա­նը ԱՄՆ-ի զին­վո­րա­կան­նե­րի զանգ­վա­ծա­յին սպա­նու­թյան մտադ­րու­թյուն չի ու­նե­ցել, հար­ձա­կու­մը դար­ձել է ա­վե­լի քա­ղա­քա­կան, քան ռազ­մա­կան: Բա­ցի այդ, վեր­լու­ծա­բան­ներն ու­շադ­րու­թյուն են հրա­վի­րել Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Ջա­վադ Զա­րի­ֆի այն հայ­տա­րա­րու­թյան վրա, որ Թեհ­րա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը թե­լադր­ված են ոչ թե հա­կա­մար­տու­թյու­նը զար­գաց­նե­լու, այլ միայն ագ­րե­սիա­յին ար­ձա­գան­քե­լու ցան­կու­թյամբ:
Ա­վե­լին, Ի­րա­նը բա­րե­կամ ու հարևան եր­կիր Ի­րա­քի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը նա­խա­պես հա­ղոր­դե­լով իր հար­ձակ­ման մա­սին, նույ­նիսկ նշե­լով, թե ա­մե­րի­կյան հատ­կա­պես որ ռազ­մա­բա­զա­ներն է հր­թի­ռա­կո­ծե­լու (ար­տա­քուստ սա կա­րե­լի է պատ­ճա­ռա­բան­ված հա­մա­րել նրա­նով, որ Այն-ալ-Ա­սադ ռազ­մա­բա­զա­յում ծա­ռա­յում էին նաև ի­րաք­ցի զին­վո­րա­կան­ներ), չէր կա­րող ի­րեն հա­շիվ չտալ, որ այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը կա­րող են որ­սալ ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի հե­տա­խու­զա­կան հզոր ծա­ռա­յու­թյուն­նե­րը, կամ էլ հենց Ի­րա­քը կա­րող է այն փո­խան­ցել ԱՄՆ-ին։
Ա­րա­բա­կան դի­վա­նա­գի­տա­կան աղ­բյու­րը CNN-ին հայտ­նել է, որ Ի­րա­քը նա­խազ­գու­շաց­րել էր ԱՄՆ-ին այն մա­սին, թե «որ բա­զա­ներն են հար­վա­ծի են­թարկ­վե­լու»: Նշ­ված հե­ռուս­տաա­լի­քի հա­ղորդ­ման հա­մա­ձայն, ԱՄՆ զոր­քերն ի­րա­նա­կան կող­մի մո­տա­լուտ հար­ձակ­ման մա­սին նա­խազ­գու­շաց­վել են դեպ­քից 2 ժամ ա­ռաջ ու հասց­րել են թաքն­վել ռմ­բա­պաս­տա­րան­նե­րում: Ինչ­պես պար­զել է հե­ռուս­տաա­լի­քը, զին­ծա­ռա­յող­նե­րի մեծ մա­սը ան­մի­ջա­պես փա­խել է ռազ­մա­բա­զա­յից, նրանք ուղ­ղա­թիռ­նե­րով ա­րա­գո­րեն տար­հան­վել են, իսկ մյուս­նե­րը ա­պաս­տա­նել են բուն­կեր­նե­րում:
Ըստ CNN-ի, սպա­ներն ան­վա­նել են «հրաշք», որ պայ­թյու­նից ոչ ոք չի վի­րա­վոր­վել: Ո­րոշ հր­թիռ­ներ ըն­կել են ռմ­բա­պաս­տա­րան­նե­րից ըն­դա­մե­նը մի քա­նի մետր հե­ռա­վո­րու­թյան վրա: Ըստ նրանց, հր­թի­ռա­կո­ծու­մը տևել է մոտ 2 ժամ և ուղղ­ված է ե­ղել ա­վիա­բա­զա­յի միայն ա­մե­րի­կյան տա­րած­քին:
Պետք է նաև հա­վե­լել` Ի­րա­քում ԱՄՆ-ի զին­ված ու­ժե­րը Ի­րա­նի հր­թիռ­նե­րի ար­ձակ­ման մա­սին նա­խազ­գու­շաց­վել են հր­թիռ­նե­րի ար­ձակ­ման նա­խազ­գու­շաց­ման ա­մե­րի­կյան հա­մա­կար­գի շնոր­հիվ: Այս մա­սին հա­ղորդ­վել է NBC հե­ռուս­տաա­լի­քի հե­տաքն­նու­թյան ըն­թաց­քում: Վե­րոն­շյալ հա­մա­կարգն ամ­բողջ աշ­խար­հում նե­րա­ռում է ար­բա­նյակ­ներ, ռա­դա­րա­յին կա­յան­ներ, ինչ­պես նաև ԱՄՆ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան գոր­ծա­կա­լու­թյան կող­մից ղե­կա­վար­վող «գաղտ­նի օ­բյեկտ», ո­րը դեռ սա­ռը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ է ստեղծ­վել ու գտն­վում է Մե­րի­լենդ նա­հան­գում: Այս տե­ղե­կու­թյու­նը հաս­տա­տել է նաև ԱՄՆ-ի ռազ­մա­կան հե­տա­խու­զու­թյան նախ­կին բարձ­րաս­տի­ճան սպան:
Հր­թիռ­նե­րի ար­ձակ­ման նա­խազ­գու­շաց­ման ա­մե­րի­կյան հա­մա­կար­գը, սա­կայն, ԱՄՆ-ի զին­վո­րա­կան­նե­րի կյան­քը չէր կա­րո­ղա­նա փր­կել կամ ԱՄՆ-ի կո­րուստ­նե­րը հասց­նել նվա­զա­գույ­նի, ե­թե Միա­ցյալ Նա­հանգ­ներն Ի­րա­քի կող­մից նա­խազ­գու­շաց­ված չլի­ներ: Ի­րա­քը նա­խազ­գու­շաց­րել է հար­ձա­կու­մից 2 ժամ ա­ռաջ, մինչ­դեռ հի­շյալ հա­մա­կար­գը` միայն հր­թիռ­նե­րի ար­ձա­կու­մից հե­տո:
Հարկ է նշել նաև, որ և՛ Այն-ալ-Ա­սա­դի ռազ­մա­բա­զան, և՛ Էր­բի­լի օ­դա­նա­վա­կա­յանն ԱՄՆ-ի հա­կահր­թի­ռա­յին պաշտ­պա­նու­թյան ներ­քո չեն ե­ղել, քա­նի որ ԱՄՆ-ն Ի­րա­քի տա­րած­քում գտն­վող այդ օ­բյեկտ­նե­րի վրա հար­ձակ­ման չի սպա­սել ինչ­պես իր գա­ղու­թաց­րած Ի­րա­քից, այն­պես էլ Ի­րա­քին բա­րե­կամ Ի­րա­նից: Իր հա­կահր­թի­ռա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գերն ԱՄՆ-ը տե­ղա­բաշ­խել է Սաու­դյան Ա­րա­բիա­յում, Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րում, ա­րա­բա­կան այլ պե­տու­թյուն­նե­րում, Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սում գտն­վող Դիե­գո Գար­սիա­յի ա­վիա­բա­զա­յում, դրան­ցից վա­ճա­ռել կամ նվի­րել է Իս­րա­յե­լին` նշ­ված վայ­րե­րում սպա­սե­լով Ի­րա­նի հա­վա­նա­կան հար­ված­նե­րին, սա­կայն Ի­րա­քի իր ա­վիա­բա­զա­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար այդ երկ­րում հա­կահր­թի­ռա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գեր չի տե­ղադ­րել:
Թե ին­չու ԱՄՆ-ը Ի­րա­նի հր­թի­ռա­կո­ծու­մից հե­տո հար­ված­ներ չհասց­րեց ի­րա­նա­կան թի­րախ­նե­րին և բա­վա­րար­վեց միայն այդ պե­տու­թյան դեմ նոր ու դա­ժա­նա­գույն պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րառ­մամբ, բա­ցատ­րե­լի է ի­րա­նա­կան հար­վա­ծի պատ­ճա­ռած վնաս­նե­րի վե­րա­բե­րյալ ինչ­պես ի­րա­նա­կան, այն­պես էլ դրան հա­կա­սող ա­մե­րի­կյան տե­ղե­կատ­վու­թյան պա­րա­գա­յում: Ինչ­պես «Ֆարս» գոր­ծա­կա­լու­թյանն ա­սել է ԻՀՊԿ պաշ­տո­նյա­նե­րից մե­կը, այս տա­րած­քում ի­րենց նշա­նա­ռու­թյան տակ են գտն­վում ԱՄՆ-ի 104 թի­րախ­ներ, և ե­թե ԱՄՆ-ը դի­մի պա­տաս­խան քայ­լի, դրանք բո­լո­րը կոչն­չաց­վեն: Բա­ցի այդ, Ի­րա­նը շատ ո­րո­շա­կի սպառ­նաց, որ ե­թե ԱՄՆ-ն ար­ձա­գան­քի հար­ձա­կում­նե­րին, ա­պա հր­թի­ռա­յին եր­րորդ հար­ձա­կու­մը կուղղ­վի Իս­րա­յե­լի Հայ­ֆա քա­ղաք և Ա­ՄԷ-ի մայ­րա­քա­ղաք Դու­բայ: ԻՀՊԿ հրա­մա­նա­տա­րի խոր­հր­դա­կան Հա­միդ­ռե­զա Մո­ղա­դամ­ֆա­րը «Թաս­նիմ» լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյա­նը տված հար­ցազ­րույ­ցում նշել է, որ «Ե­թե ԱՄՆ-ը դի­մի պա­տաս­խան քայ­լի, Արևմտյան Ա­սիա­յի ողջ տա­րած­քում այդ երկ­րի բո­լոր բա­զա­նե­րը կրա­կի կմատն­վեն»:
ԱՄՆ-ում նույն­պես քաջ գի­տակ­ցում են, որ Ի­րա­նի վրա հար­ձակ­վե­լու պա­րա­գա­յում փո­խա­դարձ մարդ­կա­յին ու նյու­թա­կան կո­րուստ­ներն ան­հա­մե­մա­տե­լի են լի­նե­լու Ի­րա­քի, Հա­րավս­լա­վիա­յի, Լի­բիա­յի և Սի­րիա­յի հան­դեպ իր ագ­րե­սիա­յի պատ­ճա­ռած կո­րուստ­նե­րին ու մնա­ցյալ հետևանք­նե­րին, պա­տե­րազ­մի մասշ­տաբ­նե­րը լի­նե­լու են բո­լո­րո­վին այլ:
Թեև հա­վա­նա­կա­նու­թյու­նը փոքր է, բայց բա­ցառ­ված չէ, որ Ի­րանն ա­ռա­ջի­կա­յում ա­մե­րի­կյան ռազ­մա­կան թի­րախ­նե­րին նոր հար­ված­ներ հասց­նի և այս ան­գամ ար­դեն լուրջ կո­րուստ­ներ պատ­ճա­ռի թշ­նա­մուն: Մա­նա­վանդ որ Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նը հի­շյալ հար­ձա­կու­մից գրե­թե ան­մի­ջա­պես ա­ռաջ միա­ձայն ըն­դու­նել է օ­րենք, ո­րով Պեն­տա­գո­նը և ԱՄՆ բա­նա­կը ճա­նա­չել է ա­հա­բեկ­չա­կան կա­ռույց­ներ, դրա­նով իսկ Ի­րա­նի զին­ված ու­ժե­րին ի­րա­վունք վե­րա­պա­հե­լով հար­ված­ներ հասց­նե­լու նրանց, ընդ ո­րում, աշ­խար­հի ցան­կա­ցած վայ­րում:
Ի­րա­նի հր­թի­ռա­յին հար­ձա­կու­մից հե­տո ԻԻՀ գե­րա­գույն հոգևոր ա­ռաջ­նորդ ա­յա­թո­լա Ա­լի Խա­մե­նեին, IRNA գոր­ծա­կա­լու­թյան հա­ղորդ­ման հա­մա­ձայն, Ղո­մի հա­զա­րա­վոր բնա­կիչ­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ հայ­տա­րա­րել է, որ գի­շեր­վա գոր­ծո­ղու­թյուն­ներն ըն­դա­մե­նը ապ­տակ էին ԱՄՆ-ին, ա­պա ըն­դգ­ծել. «Այս ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը բա­վա­րար չեն: Պետք է վերջ տալ տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ-ի կոր­ծա­նա­րար ներ­կա­յու­թյա­նը»:
«Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սը մոտ ա­պա­գա­յում ա­վե­լի դա­ժան վրեժ է լու­ծե­լու թշ­նա­մի­նե­րից»,- Ի­րա­նի հր­թի­ռա­յին հար­վա­ծից ժա­մեր հե­տո ճե­պազ­րույ­ցի ըն­թաց­քում, Tasnim գոր­ծա­կա­լու­թյան փո­խանց­մամբ, ա­սել է Ի­րա­նի Զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բի անվ­տան­գու­թյան դե­պար­տա­մեն­տի ղե­կա­վար Ա­բոլ­լահ Է­րա­գին:
Թե ո­րո­շա­կի ին­չի՞ մա­սին է խոս­քը, Է­րա­գին չի հս­տա­կեց­րել:
ԻՀՊԿ հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ Իս­լա­յիլ Քո­սա­րին, իր հեր­թին, նույն օ­րը` հուն­վա­րի 8-ին, հայ­տա­րա­րել է, որ Ի­րա­քում ԱՄՆ-ի ա­վիա­բա­զա­յի դեմ ԻՀՊԿ-ի ի­րա­կա­նաց­րած հար­ձա­կումն ա­ռա­ջին քայլն է: «Մեհր» լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյա­նը տված հար­ցազ­րույ­ցում Քո­սա­րին հայ­տա­րա­րել է, որ ԱՄՆ-ի ա­հա­բեկ­չա­կան ու­ժե­րը պետք է հե­ռա­նան տա­րա­ծաշր­ջա­նից և ի­մա­նան, որ Ի­րա­նը նրանց հան­գիստ չի տա:
Դա­տե­լով ա­մե­նից, Ի­րա­նի վե­րոն­շյալ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը նախ և ա­ռաջ ար­տա­հայ­տու­թյունն են ԱՄՆ-ի դեմ Ի­րա­նի հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մի, դրանք նպա­տակ ու­նեն լար­վա­ծու­թյան ու վա­խի մեջ պա­հել ա­մե­րի­կյան զին­վո­րա­կան­նե­րին, նրանց մեր­ձա­վոր­նե­րին, մի­գու­ցե նաև ԱՄՆ-ի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը:
Քիչ հա­վա­նա­կան է, որ Ի­րա­նը մոտ ա­պա­գա­յում թշ­նա­մուց դա­ժան վրեժ լու­ծի ան­մի­ջա­կա­նո­րեն: Շատ ա­վե­լի հա­վա­նա­կան է, որ Ի­րա­նը նա­խընտ­րի հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մի տար­բե­րա­կը և Ի­րա­քում, Սի­րիա­յում, Սաու­դյան Ա­րա­բիա­յում և այ­լուր ԱՄՆ-ի զին­ված ու­ժե­րին, ինչ­պես նաև Իս­րա­յե­լին հար­ված­ներ հասց­նի ոչ թե ան­մի­ջա­կա­նո­րեն` ԻՀՊԿ-ի և իր զին­ված ու­ժե­րի այլ կա­ռույց­նե­րի կող­մից, այլ իր ազ­դե­ցու­թյան ո­լոր­տում գտն­վող Ի­րա­քի և Լի­բա­նա­նի շիա­կան շար­ժում­նե­րի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մի­ջո­ցով: Այս վար­կա­ծի օգ­տին են մի շարք փաս­տեր, դրանց թվում մաս­նա­վո­րա­պես այն, որ Ի­րա­նը տի­րա­պե­տե­լով բա­վա­րար հե­ռա­հա­րու­թյան ու թի­րախ­նե­րը մեծ ճշգր­տու­թյամբ խո­ցե­լու ու­նակ թևա­վոր ու բա­լիս­տիկ հր­թիռ­նե­րի, հա­կա­ռա­կոր­դի կող­մից դժ­վար հայտ­նա­բեր­վող հար­վա­ծա­յին ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի, հենց ա­ռա­ջին իսկ հար­ձակ­ման ժա­մա­նակ դրանք լիար­ժեք գոր­ծադ­րե­լու պա­րա­գա­յում կա­րող էր ոչն­չաց­նել ա­մե­րի­կյան բազ­մա­հա­զար զին­ծա­ռա­յող­նե­րի, սա­կայն չգ­նաց այդ քայ­լին:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 5198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ